ԱԺ հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ «Պարոն Մանուկյան, դուք ասում եք, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Վաշինգտոնում գաղտագողի բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ես մի հարց ունեմ ձեզ, եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում՝ նույն ձեւով, նույն տեքստով ու մամլո հաղորդակցությամբ, նույն բովանդակությամբ, դուք էլի այս նույն հարցն այստեղ կբարձրացնե՞ք»,- ասաց Եղոյանը:
Ըստ Արման Եղոյանի՝ թե Մոսկվայում, թե Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունը Արցախի հարցի վերաբերյալ նույնն է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ