Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ երեք մասնակից եւ երկու հաղթանակ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Մայիս 02,2023 23:15

Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում ավարտվել է մրցումային երկրորդ օրը։

Հայաստանի ազգային հավաքականից ռինգ մտած երեք բռնցքամարտիկներից երկուսը մեկնարկել են հաղթանակով եւ միայն մեկը պարտություն է կրել։

Հաղթանակների հաշվարկը առաջին օրը բացել է 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որը  երրորդ ռաունդում  նոկաուտի է ենթարկել Բուրունդիի ներկայացուցչին։

Այսօր ռինգ մտած մեր երկու բռնցքամարտիկներից 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը պարտության է մատնել իսրայելցի Յան Զակին, իսկ 80 կգ քաշային կարգում Համբարձում Հակոբյանը միավորներով տանուլ է տվել չինացի բռնցքամարտիկին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031