Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Դավիթ Սիմոնյանը Կոտայքի մարզից է՝ Զովունիից

Մայիս 04,2023 15:02

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ:

Ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիներ:

Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված առաջնությանը հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր բարձունքներ:

ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031