Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Բաչկովը հաղթել է առաջին մենամարտում ու հաջորդում հանդիպելու է թուրք բռնցքամարտիկի հետ

Մայիս 05,2023 15:45

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում չորրորդ մրցումային օրվանից հետո Հայաստանի ազգային հավաքականը, որը մրցավայրում է 11 հոգանոց կազմով, հինգ կորուստ ունի։ Պայքարից դուրս են մնացել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ՝ Արթուր Ղազարյանը, 80 կգ՝ Համբարձում Հակոբյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Առաջին մենամարտերը հաղթանակով են ավարտել 63,5 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի 3-րդ մրցանակակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը եւ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։

Այսօր երեկոյան ռինգ մտնելու են 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Իսկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցը թուրք Կագան Կանլին է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031