Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեւյանը միանձնյա առաջատարն է Ջերմուկում

Մայիս 07,2023 16:28

Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկած շախմատի Ստեփան Ավագյանի 4-րդ հուշամրցաշարում, որին մասնակցող 10 շախմատիստներից ինը գրոսմայստեր է, խաղացվել է չորս տուր։ Մրցաշարային աղյուսակը 3,0 միավորով միանձնյա գլխավորում է Միացյալ Նահանգները ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Սամուել Սեւյանը։ Նրանից կես միավոր պակաս են վաստակել գրոսմայստերներ Նոդիրբեկ Յակուբոեւը, Նարայանանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը։

Հուշամրցաշարին մասնակցություն ունեն Հայաստանը, , ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ուզբեկստանը,  Գերմանիան եւ Չեխիան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031