Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիրքից Ճանկաթաղում 3 անձանց ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել

Մայիս 11,2023 18:18 Share

❗️ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ճանկաթաղի դաշտ» կոչվող տեղամասի մերձակա հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից՝ ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային զենքից նշված տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող երեք անձանց ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

❗️Նախաքննությունը շարունակվում է:

ԱՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել