Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուռնիկից շատ հեռու, բայց պարբերաբար դրանից կախվելու փորձեր անող պատգամավորին խորհուրդ եմ տալիս չուղղորդել մեզ»․ Ագնեսա Խամոյանը Վահագն Ալեքսանյանին

Մայիս 24,2023 12:08

«Տուռնիկից շատ հեռու, ինչպես ինքն էր նշում, բայց պարբերաբար դրանից կախվելու փորձեր անող պատգամավորին խորհուրդ եմ տալիս չուղղորդել, թե ինչպես իրեն պետք է դրսեւրի ընդդիմադիր պատգամավորը»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը։

Ագնեսա Խամոյանը դիմեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին, «Բայց իր հնչեցրած մի դիտարկման հետ համաձայն եմ, պարոն Դանիելյան, եւ ձեր դեպքում, եւ Մնացական Մարտիրոսյանի։ Այո, դուք նախորդ իշխանությունների ժամանակ եք նշանակվել դատավոր։ Եվ ես կարող եմ ասել, որ դա նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգեւել են, ներողություն եմ խնդրում, բայց ձեր նման դատավորներ։ Քիչ էր մնում աչքերս արցունքներով լցվեին, այնպես էիք ձեզ ներկայացնում, կարծես մենք Հայաստանի Հանրապետությունում չենք ապրում, մասնագիտական հանրույթի հետ չենք շփվում, փաստաբանների հետ չենք շփվել, ձեր գործընկերների հետ չենք շփվել եւ ծանոթ չենք եղել ձեր գործունեությանը։ Դուք այնպիսի գովեստի խոսքեր էիք հնչեցնում ձեր հասցեին, ասում եք՝ ձեր օրինակելի կերպարի ձեւավորման վրա․․․ Էդ ո՞ր օրինակելի, որ տարբեր իշխանությունների ժամանակ նույն գործերով կողմերից մեկին չեք լսո՞ւմ։ Այսինքն՝ ով օրվա իշխանություն է, դուք փորձում եք հարմարվել։ Նախորդ իշխանությունների օրոք էլ էիք փորձում իշխանություններին հաճոյանալ, այս իշխանությունների օրոք էլ եք փորձում հաճոյանալ։ Ինչո՞ւ ձեզ պետք է նման բարձր պաշտոնի ընտրենք, ձեր ո՞ր արժանիքի համար»։

Արմեն Դանիելյանն ասաց, որ իր ելույթում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է հավակնում նման բարձր պաշտոնի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031