Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դեպք Վանաձորում. նախկին ամուսինը հետապնդել է կնոջը, որը փախել եւ թաքնվել է համալսարանի գրադարանում

Հունիս 04,2023 15:44

Aravot.am-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 09.30-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան և վիճաբանություն ստեղծել:

Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում, 38-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, և կինը, վախենալով հնչող սպառնալիքներից, մտել է իր աշխատավայր՝ ՎՊՀ-ի գրադարան եւ թաքնվել պահարանի մեջ:

Գրադարան է մտել նաեւ նախկին ամուսինը, որը, սակայն, կնոջը չգտնելով, սկսել է վիճաբանել ու վիրավորել աշխատակիցներին:

Կազմված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի  քննչական վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930