Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված է հայտնաբերվել

Հունիս 05,2023 18:19

2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները այլ քրեակատարողական հիմնարկ ուղեկցելուց առաջ խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ա.Ա.-ին և նրա անձնական իրերը:

Խուզարկության արդյունքում վերջինիս պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի միջից հայտնաբերվել են 149 հատ դեղին, 71 հատ վարդագույն, 16 հատ դեղնասպիտակավուն, 2 հատ սպիտակ, կլոր դեղահաբեր, ինչպես նաև՝ պոլիէթիլենային փաթեթով դեղնասպիտակավուն փոշեզանգված, որի ընդհանուր քաշը փաթեթի հետ միասին կազմել է 73,20 գրամ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930