Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները Տեղ գյուղում ինչ-որ հատվածներում հետ են գնացել»․ Սյունիքի մարզպետ

Հունիս 06,2023 13:42

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Տեղ գյուղի հատվածում երկու կողմից ինժեներական աշխատանքներ են իրականացվում, ադրբեջանցիները ինչ-որ տեղերում հետ են գնացել։

Անդրադառնալով գյուղացիների կրած վնասներին՝ Ղուկասյանն ասաց․ «Այն գյուղացիները, որոնք իրենց տարածքներ չեն կարողանում մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանան աջակցություն, քանի որ ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել։ Ինչ-որ տեղերում գիտեմ, որ հետ են գնացել, բայց ասել, թե կոնկրետ որ տեղերից քանի մետր են գնացել, չեմ կարող ասել, որովհետեւ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, իրենք չեն զեկուցում ինձ։ Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից, դա միանշանակ դիրքորոշում է»,- ասաց Ղուկասյանը։

Մարզպետի խոսքով՝ Տեղ գյուղում շուրջ 50 ընտանիք իրենց հողատարածքները մշակելու խնդիր ունեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930