Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտանի ուսուցիչները Ուրալով են գնում դպրոց․ մարզպետը վստահեցրեց, որ ճանապարհը շուտով կասֆալտապատվի

Հունիս 06,2023 19:15

Սյունիքի որոշ համայնքներում ռազմական գործողությունների հետեւանքով ուսուցիչների տեղափոխումը դպրոցները դարձել է ոչ այնքան ապահով։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Նա դիմելով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, ասաց՝ ուսուցիչներն իրենց կյանքի գնով են կազմակերպում կրթության գործընթացը, նրանք դպրոց են տեղափոխվում են Ուրալներով․ «Ուրալներով գնալ-գալուն այլընտրանքը ո՞րն է»։

Ի պատասխան հարցի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ խոսքը Որոտան համայնքի ուսուցիչների մասին է․ «Բայց վերջապես Խոտ-Որոտան ճանապարհի խնդիրն արդեն լուծվել է, շուտով ասֆալտապատման աշխատանքները կլինեն։ Այո, այդ ճանապարհը, որը ուսուցիչներն ամեն օր հաղթահարում էին, շատ դժվար ճանապարհ է, բայց հաղթեց կրթությունը, գիտակցումը, որ որքան էլ դժվար լինի, երեխաները պետք է ստանան կրթություն։ Դպրոցին նվիրաբերել ենք միկրոավտոբուս։ Հուսով եմ՝ մեքենան շուտով կծառայի իր նպատակին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930