Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետ․ «Մինչեւ 2027 թվականը Շիրակի մարզում անօթեւաների խնդիրը պետք է լուծվի»

Հունիս 06,2023 17:21 Share

Մինչեւ 2027 թվականը Շիրակի մարզում անօթեւաների խնդիրը պետք է լուծվի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն՝ ի պատասխան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի՝ թե երբ կլուծվի Գյումրիի «դոմիկներ»-ի խնդիրը։

«Մենք մշտապես համայնքների հետ քննարկում ենք, այլ ուղիներ ենք փնտրում ծրագրի իրականացման համար, որ բեռն ամբողջությամբ չթողնենք պետության վրա։ Աշխատանքային պրոցեսում ենք»,-ասաց մարզպետը։

Պատգամավորն առաջարկեց սոցիալական բնակարանների ծրագիր իրականացնեն, մարդիկ ժամանակավոր կացարանով կապահովվեն։

«Մենք էլ ենք այդ հարցը քննարկում։ Շատ լավ առաջարկ է, նկատի կունենանք»,-ասաց մարզպետը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930