Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը` Պուտինին. Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված

Հունիս 09,2023 19:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին –  «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ գալիք Ռուսաստանի օրվա առիթով  և մաղթել լավագույնը Ռուսաստանի Դաշնությանը: Այո, իսկապես, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ: Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր:

Կքննարկենք նաև ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք»:

Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ:   

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930