Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Բերեզովսկի․ «Երբ Հենրիխ Մխիթարյանը զավակ ունեցավ, ես վստահ էի, որ նրա կարիերայում մի նոր ժայթքում է լինելու»

Հունիս 11,2023 21:44

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, այժմ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» ակումբների միջեւ եզրափակիչ  խաղի օրը «Սպորտ-Էսպրեսի» թղթակցի հետ զրուցել էր իր նախկին թիմակցի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին։

Բերեզովսկուն ամենեւին էլ չի զարմացնում, որ Հենոն 34 տարեկանում իտալական գրանդ ակումբի առանցքային ֆուտբոլիստերից է եւ անձնական մեծ ներդրում ունի «Ինտերի» ներկայիս հաջողություններում եւ ձեռքբերումներում։ «Ես իմ օրինակով գիտեմ, որ  մարզական մոտիվացիայից զատ ֆուտբոլիստների համար լինում են նաեւ կյանքի տված մոտիվացիաներ։ Երբ Հենրիխը զավակ ունեցավ, ես վստահ էի, որ նրա կարիերայում մի նոր ժայթքում է լինելու։ Ու այդպես էլ եղավ։ Հենրիխն ի սկզբանե բացառիկ էր մեր ֆուտբոլում դեռ պատանի հասակից գործին մոտեցումով, պրոֆեսիոնալիզմով։ Եվ ես, որ Մխիթարյանից 15 տարով մեծ եմ, նրանից կարող էի օրինակ վերցնել, թե ինչպես ինձ պահեմ ֆուտբոլի դաշտում եւ դրա սահմաններից դուրս»,-ասել է Բերեզովսկին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930