Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եք` անձամբ գնացեք, ասֆալտ լցրեք, քաղաքում փոսեր չտեսնեմ. Ավինյանը բարկացել է

Հունիս 12,2023 15:44

«Ես արդեն որերորդ շաբաթն է՝ խոսում եմ այս փոսերի մասին։ Չորրո՞րդ։ Նախորդ նիստից հետո հատուկ փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների հետ։ Դեռ այդ փոսերի մասին մեր քննարկումներն ակտուալ են։ Ինչքան ասեմ՝ փոսեր։ Փոսեր, փոսեր, փոսեր։ Ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու»: Այս մասին վրդովված արտահայտվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում, երբ Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը զեկուցեց վարչական շրջանների փողոցների ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգման աշխատանքների մասին: Նա նշեց, որ կապալառու ընկերություններից մեկի հետ պայմանագրի խզման են գնացել և հրատապ կկազմակերպեն նոր մրցույթ։

Տիգրան Ավինյանը նետեց, որ հրատապը նոր մրցույթ չէ, հրատապը գնում է մեկ անձից։ Նա նշեց, որ արդեն որերորդ շաբաթն է` լսում է առկա խնդիրների մասին, որոնք լուծում չեն ստանում։

Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հիշեցրեց, որ երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն իրենց պատասխանատվությունն է. «Ի՞նչ չունեք։ Ֆինա՞նս չունենք։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ չունեք, ո՞րն է խնդիրը։ Ո՞վ կարող է պատասխանի այս հարցին։

Երեք շաբաթ է՝ հայերեն լեզվով ասում եմ փոսերը… Աջափնյակի մետրո պետք է կառուցենք։ Մի ամիս է՝ փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասենք՝ այս մեկը սենց, այն մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։ Ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել։ Ես հատուկ այստեղ չեմ քննարկում նախորդ նիստից առաջ բոլորիդ հավաքում եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, փոսերի անուն չլսեմ: Սա վերջին շաբաթն է։ Հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզում եք անձամբ գնացեք, այդ ասֆալտը լցրեք։ Հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»,- ասաց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930