Լրահոս
Օրվա լրահոսը

«35 մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի դպրոցներում գործող ռուսական կրթական ծրագրերի համար»․ Ալեքսեյ Սանդիկով

Հունիս 14,2023 17:31

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ ռուսական դպրոցների հարցին։

Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ասաց, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում՝ 35 մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի դպրոցներում գործող ռուսական կրթական ծրագրերի համար։ Պատգամավորը նշեց, որ դրան զուգահեռ քննարկվում է նաեւ Հայաստանում 4 լրացուցիչ ռուսական դպրոցներ բացելու հարցը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքով։ Նա Ժաննա Անդրեասյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել գործընթացի մասին։

Question and answer session of the RA National Assembly and RA Government took place at the RA National Assembly

«Այո, մենք ունենք համատեղ արձանագրություն՝ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի, որով նախանշված են մի շարք համատեղ ծրագրեր։ Եվ դրանցից մեկը վերաբերում է հանրակրթության ոլորտում մեր համագործակցությանը։ Եվ դա ընդգրկում է մի քանի ուղղություններով, մեկը մեր դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումն է։ Եվ այստեղ մենք խոսում ենք թե ուսուցիչների որակի բարձրացման մասին, թե ուսումնական նյութերի որակի բարելավման մասին»,- ասաց նախարարը։

Անդրեասյանը նշեց, որ Հայաստանի 46 դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցման դասարաններ։ «Դրանք մեր չափորոշիչներով են գործում, առարկաների ուսուցումն իրականացվում է ռուսերեն լեզվով։ Ավելի քան 6000 երեխաներ են սովորում այդ դասարաններում։ Այդտեղ, իհարկե, կարեւոր է, որ այդ երեխաները ՀՀ քաղաքացիներ չեն, այլ օտարերկրյա կամ երկքաղաքացիություն ունեցող անձանց ծնողների երեխաներն են։ Եվ մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կա դրա կարիքը, նաեւ ընդլայնենք հնարավորությունները՝ հնարավորություն ընձեռելով ՌԴ քաղաքացիներին այդ կրթությունը ստանալ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Ալեքսեյ Սանդիկովն ասաց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում հարց է բարձրացվել եւ արդեն գործընթաց է սկսվել, որպեսզի Ռուսաստանի Դաշնության հանրակրթական դպրոցներում ազգությամբ հայ աշակերտների համար ՀՀ դասագրքերը նույնպես մտնեն ուսումնական ծրագրի մեջ, եւ որեւէ խնդիր չլինի այդ դասագրքերով դասավանդելու համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930