«Մենք տարվա սկզբից յուրաքանչյուր ամիս իրականացնում ենք հետազոտություն եւ ներկայացնում ենք նախորդ ամսվա ամենաթեժ խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքները»,-ասուլիսում նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ, Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա ասաց, որ այս անգամ հետազոտությունն անվանել է In Nikol չVeritas: Այն վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, քաղաքական բանտարկյալներին եւ Երևանի քաղաքապետի թեկնածուների վարկանիշներին: Հեռախոսային հարցումներին մասնակցել է 1100 քաղաքացի, հետազոտության իրականացման ժամանակահատվածն ընդգրկում է 21.06.2023-24.06.2023-ը:
Արդեն շուրջ 200 օր է՝ ադրբեջանցիներն արգելափակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը, ինչի պատճառով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ: Ըստ ձեզ՝ ով/ովքեր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար՝ այս հարցին ի պատասխան հարցվածների 28.7%-ը նշել է Ադրբեջանի իշխանությունները, 25.2%-ի կարծիքով ՌԴ իշխանությունները, 35%-ը մեղադրում է ՀՀ իշխանություններին, 14.4%-ը՝ Թուրքիայի իշխանություններին, 9,4%-ը՝ ռուս խաղաղապահներին, իսկ 6.7%-ի կարծիքով մեղավոր են Արցախի իշխանությունները:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ զինանշանը այդքան էլ չի արտացոլում ՀՀ այսօրվա իրականությունը: Ըստ Ձեզ՝ արդյոք կա՞ անհրաժեշտություն ՀՀ խորհրդանիշների փոփոխություն իրականացնելու: Այս հարցի վերաբերյալ հետեւյալ պատասխաններն են տվել. 88.3%-ը դրոշի փոփոխությանը դեմ է, օրհներգի փոփոխությանը դեմ է 79.5%-ը, զինանշանի փոփոխությանը դեմ է 84.5%-ը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































Որ հարցվածների 84.5%-ը դեմ են զինանշանի փոփոխությանը՝ նորմալ ա, ինձ ավելի հետաքրքիր ա, թե էն 15,5%-ը ինչու են ուզում փոխվի? Զուտ նրա համար, որ Նիկոլն ա ասել? Կարող ա իրանց մամայի անունն էլ փոխեն Նիկոլի պահանջով?