Լրահոս
Օրվա լրահոսը

Կշարունակվի գրավոր ապացույցների հետազոտումը. դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործ

Հուլիս 07,2023 17:13 Share

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր կայացավ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հետազոտվեցին մեղադրանքի կողմի քրեական վարույթով գրավոր ապացույցները: Սակայն նիստը ընդհատվեց, քանի որ դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ մեկ ուրիշ գործով մեկ այլ դատական նիստ ունի նշանակված: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին:

Այդ օրը կշարունակվի գրավոր ապացույցների հետազոտումը, որից հետո համաձայն ապացույցների հետազոտման նախապես որոշված կարգի, կսկսվի վկաների հարցաքննության փուլը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության համաձայն՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դատավորը կատարել է ապօրինի գործողություններ՝ ակնհայտ անարդար որոշում կայացնելով եղբոր ընկերոջը կալանքից ազատելու մասին: Խոսքը վերաբերում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31