Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արմեն Աշոտյանը կալանավորվեր Ֆրանսիայում կամ Բելգիայում,ամբողջ Եվրամիությունը, ԱՄՆ-ն նրան քաղբանտարկյալի որակումը կտային»․ Արտակ Զաքարյան

Հուլիս 07,2023 20:30

«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կամ Եվրամիության անդամ երկրներն այնքան միամիտ են, որ հավատան Նիկոլի քաղաքականությանը կամ հավատան հայկական այլեւս գոյություն չունեցող ժողովրդավարությանը։ Ուղղակի նրանք իրենց շահերի հետապնդողն են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Վստահ եմ, որ եթե Արմեն Աշոտյանն, օրինակ, կալանավորվեր Ֆրանսիայում կամ Բելգիայում, ապա ամբողջ Եվրամիությունը, ԱՄՆ-ն անմիջապես քաղբանտարկյալի որակումը կտային եւ կպահանջեին անմիջապես ազատ արձակել։ Այս պարագայում նրանք լռում են, եւ ոչ միայն Արմեն Աշոտյանի, այլեւ ընդդիմության բոլոր գործիչների, հայտնի ընդդիմադիրների նկատմամբ իշխանության կողմից վարվող բռնաճնշումներին։ Արեւմուտքի շատ կազմակերպությունների, պետությունների, նրանց դեսպանատների կողմից աչք է փակվում զուտ մեկ նպատակով, որպեսզի Նիկոլին հնարավորություն տան իրականացնել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական գլոբալ խաղի իր դերը, որը ի սկզբանե ՀՀ եւ Արցախի շահերի դեմ է։ Արեւմուտքը չի էլ թաքցնում դա՝ ասելով, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի։ Նիկոլն էլ նույն բան է ասում, հետո նույն Արեւմուտքում քննարկումներում հղում են անում Նիկոլին՝ ասելով, որ Նիկոլն է ասել։ Այսինքն՝ հստակ երեւում է, թե ինչպես են օգտագործում այս իշխանություններ կոչվածներին, բնականաբար, իրենց շահերի համար, որոնք գլոբալ շահեր են, որոնց ամենամեծ նպատակը ՌԴ ազդեցությունը կամ  նրա տարածաշրջանային շահերն այստեղ չեզոքացնելն ու դուրս մղելն է»,- ասաց Արտակ Զաքարյանը։

Նա հավելեց․ «Ես վստահ եմ, որ եթե ՀՀ իշխանություն կոչվածներն Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ մղեն՝ որպես բանակցային սկզբունքներից մեկը, ԱՄՆ դեսպանը եւ ընդհանրապես պաշտոնական Վաշինգտոնը, պաշտոնական Բրյուսելը եւ պաշտոնական Մոսկվան կկանգնեն ՀՀ իշխանությունների կողքին։ Դա ՀՀ իշխանությունների անելիքն է։ Եթե չեն անում, ուրեմն այլ պետություններից մենք նեղանալու ոչ մի իրավունք չունենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31