Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետությունում 0.5% գնանկում է արձանագրվել

Հուլիս 07,2023 22:00

Ամիսներ շարունակ արձանագրվող գնաճից հետո հունիսին հանրապետությունում գրանցվել է գնանկում։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ցուցանիշը։

Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների, թեեւ 2023-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.2% գնաճ է գրանցվել, սակայն այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում, իսկ հունիսին մայիսի նկատմամբ՝ 1.4% գնանկում։

Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում  2023 թվականի հունիսին 2022 թվականի  հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 5.5% գնանկում  իսկ հունիսին մայիսի համեմատ՝ 3.6% գնանկում։

Հացաբուլկեղեն եւ  ձավարեղենի շուկայում այս տարվա  հունիսը նախորդ տարվա   հունիսի նկատմամբ գները նվազել են 6.3 %-ով , հունիսին  մայիսի նկատմամբ՝ 1.3%:

Միսը թանկացել է, հունիսը հունիսի նկատմամբ այս շուկայում գրանցվել է 3.1 գնաճ։

Ձկան եւ ծովամթերքի շուկայում եւս գնանկում է գրանցվել՝  3.7%  այս տարվա հունիսը 2022-ի. հունիսի նկատմամբ, մայիսի նկատմամբ՝ 1.6%:

Հնդկացորենի գինը 2023 թվականի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է 23.1%-ով, ոսպինը՝ 20.7%-ով, բրնձինը՝ 7.9%-ով, ձավարինը՝ 4.2%-ով, հաճարինը՝ 3.0%-ով, լոբունը՝ 2.6%-ով, իսկ մայիսի համեմատ հնդկացորենի գինը նվազել է 3.4%-ով, ոսպինը՝ 2.9%-ով, բրնձինը՝ 0.8%-ով, ձավարինը՝ 0.2%-ով, հաճարինը՝ 0.8%-ով, լոբունը՝ 0.7%-ով:

Ալյուրի շուկայում գնանկումը հունիսին հունիսի համեմատ կազմել է 16.3%, մակարոնեղենի շուկայում՝ 7.3%, հացի գինը նվազել է 5.4%ով, իսկ հունիսին մայիսի համեմատ ալյուրի գինը նվազել է 4.2%-ով, մակարոնեղենինը՝ 1.8%-ով, հացինը՝ 0.7%-ով։

Կարագի գինը հունիսին հունիսի համեմատ նվազել է 4.4%-ով, իսկ  մայիսի համեմատ՝ 1.9 %-ով:

Բուսական յուղի գինը նույնպես նվազել է մեկ տարում, գնանկումը կազմել է 39.2%,հունիսը մայիսի համեմատ ձեթի գինը նվազել է 5.1%-ով:

մի շարք ապրանքների գների նվազմանը զուգահեռ կաթի ու պանրի գները աճել են, համապատասխանաբար՝ 4.7% եւ 4.4%-ով, տավարի միսը նույնպես մեկ տարում թանկացել է, գնաճը կազմել է 9.0%։

Մեկ տարում ձվի գինն աճել է 21.7%-ով, իսկ հունիսին մայիսի համեմատ՝ 0.3%-ով: Շաքարն ու շաքարավազի ապրանքախմբում մեկ հունիսը նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 2.8% գնանկում, հունիսը  մայիսի համեմատ արձանագրվել է՝1.3% գնաճ:

Բանջարեղենի գները հունիսը հունիսի համեմատ նվազել են 28.1%-ով, հունիսը մայիսի համեմատ՝ 23.1%-ով։

Այս տարվա հունիսին մայիսի համեմատ բենզինի գներն աճել են 10.5%-ով, դիզելային վառելիքի գները նվազել են 8.9%-ով, սակայն այս տարվա  հունիսին նախորդ տարվա  հունիսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 22.7% եւ 29.8%-ով։

Հիշեցնենք, որ մայիսին ԿԲ-ն կանխատեսումներն էր հրապարակել, ըստ որի  սպասվում է գնաճը կնվազի, իսկ տարեվերջին, ըստ ԿԲ-ի,  գնաճը կկայունանա նպատակային 4%-ի շուրջ։
Գնաճի վրա մի շարք գործոններն են ազդել, այդ թվում՝ ինչպես ԿԲ-ն է հայտնել, ներմուծվող պարենային ապրանքների գների կտրուկ նվազումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31