Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալ ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն աջակցության, ՀՀ-ում ռազմական կցորդ նշանակելու, Հայաստանի ու Արցախի խնդիրները մշտապես ուշադրության առանցքում պահելու համար.  «Հանրապետություն» կուսակցություն

Հուլիս 14,2023 23:54

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է Ֆրանսիայի ազգային տոնը և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին ու նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի ու խաղաղության փորձությունների օրերին Հայաստանի ու հայերիս կողքին լինելու համար: Աշխարհաքաղաքական փոփոխությունների ու ԵՄ անվտանգային նոր ճարտարապետության ձևավորման մեջ կարևորելով Ֆրանսիայի ներդրումը՝ ակնկալում ենք երկու պետությունների առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը իբրև փոխշահավետ օրակարգ, որ ներառում է ոչ միայն քաղաքական, այլև՝ ռազմական, էներգետիկ անվտանգություն, տնտեսական համագործակցություն:

Լինելով ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեհամակարգի ջատագով՝ Ֆրանսիան միշտ իր վճռական խոսքն է ասել ի պաշտպանություն ժողովուրդների ինքնորոշման և մարդու իրավունքների պաշտպանության:

Կարևորելով մեր տարածաշրջանում խաղաղության և զարգացման Ֆրանսիայի ներդրումը՝ շնորհակալ ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն աջակցության, ՀՀ-ում ռազմական կցորդ նշանակելու, Հայաստանի ու Արցախի խնդիրները մշտապես ուշադրության առանցքում պահելու, Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

 «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31