Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 20 վիրավոր

Հուլիս 26,2023 22:25

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան Վանաձոր ավտոճանապարհի 94 կմ հատվածում, բախվել են Mercedes Sprinter  միկրոավտոբուսն ու և ГАЗ-53 մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները և մայրուղուց հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է  վարույթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31