Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձ է կատարվում ընտանիքի անդամների միջոցով աղտոտել ընտրությունների բարեհաջող ընթացքը, որը մենք ակնկալում ենք»․ Մանե Թանդիլյան

Հուլիս 28,2023 14:52

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ  մամուլի հրապարակումներին, որ իր որդիները ոչ թե Հայաստանում, այլ Ավստրալիայում են բնակվում և ուսում ստանում։

«Դրանք շահարկումներ են, որովհետեւ նախընտրական պայքար է։ Եվ ես ցավում եմ, որ փորձ է կատարվում ընտանիքի անդամների միջոցով աղտոտել ընտրությունների բարեհաջող ընթացքը, որը մենք ակնկալում ենք։ Այո, ճիշտ եք ասում, իմ որդիները կրթության համար են այնտեղ, հուսով եմ՝ կավարտեն իրենց կրթությունը եւ կվերադառնան։ Այո, ցավոք սրտի, Հայաստանում չկա որակյալ կրթություն, եւ ես նորություն չեմ ասում»,- նշեց նա։

Մանե Թանդիլյանն ասաց, որ մարդիկ արտերկրում կրթություն ստանալով՝ պետք է վերադառնան եւ իրենց պարտքը վերադարձնեն իրենց երկրին։ «Կրթությունն ավարտելուց հետո իմ որդիները կվերադառնան։ Ինչ վերաբերում է շահարկումներին կամ առանձին թեմաներին, հարցն այստեղ ընտանիքի անդամների կամ անձնական կյանքի իրավունքի մասին է։ Այո, աշխատանքս քննադատեք ինչքան կուզեք, քավ լիցի, բայց ես կարծում եմ, որ ընտանիքի անդամների եւ անձնական կյանքի իրավունքի ոտնահարումը հարիր չէ, տեղին չէ։ Մենք դա չենք անում եւ չենք ակնկալում, բայց հասկանում ենք, թե դա ինչի համար է տեղի ունենում։ Նպատակը խեղաթյուրված է բնականաբար։ Ես կրկնում եմ՝ նրանք գտնվում են դրսում, կրթությունը կավարտեն, կվերադառնան եւ իրենց պարտքը կվերադարձնեն հայրենիքին»,- հավելեց Թանդիլյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31