Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր նախագահը

Օգոստոս 13,2023 19:25

Օգոստոսի 1-ին կայացած  թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռոմա Զաքարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից։

34-ամյա Ռոմա Զաքարյանը  միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի  ՍԱԶԾ բաժնի պետն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր, նաեւ Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի 29-րդ համարն է։  Ի դեպ, «ՀՀ ընտրական օրենսգրքի» 41-րդ հոդվածի՝ ԸԸՀ-ի անդամ «չեն կարող լինել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները», սակայն մինչեւ օրս Զաքարյանը ավագանու թեկնածուների ցանկում է։ Նա  ընտրատարածքային ընտրական անդամ է  նշանակվել 2022թ․դեկտեմբերի 2-ին։ Նույն օրը հանձնաժողովի անդամ է նշանակվել Ծավի միջնակարգ դպրոցի տնօրեն Յուրիկ Մարտիրոսյանը, որը նույնպես Կապանի ավագանու կառավարող ուժի ընտրացուցակի 25-րդ համարն է։ Մարտիրոսյանը թիվ 35 ԸԸՀ նախագահի տեղակալն է։

Նշենք, որ Ռոմա Զաքարյանը նախագահի պաշտոնում փոխարինել է 2022թ․ դեկտեմբերի 17-ին հանձնաժողովի նախագահ ընտրված Արշավիր Խալափյանին, որը բացի նախագահի պաշտոնից հրաժարվելուց, հրաժարվել է նաեւ հանձնաժողովի անդամի պարտականություններից։

Իսկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 28-ի արտահերթ նիստում նախապատվության քվեակարգով Ռուզաննա Խաչատրյանն ընտրվեց թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։ Թափուր տեղի համար դիմել էր երկու թեկնածու։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031