Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրեց Ռուզաննա Խաչատրյանը

Հուլիս 28,2023 15:26

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 28-ի արտահերթ նիստում նախապատվության քվեակարգով Ռուզաննա Հրանտի Խաչատրյանին ընտրեց թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։

Նախագիծը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Թափուր տեղի համար դիմել էր երկու թեկնածու, նրանք բավարարել են ԸԸՀ անդամի համար Ընտրական օրենսգրքով առաջ քաշվող նախապայմաններին։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հավելեց, որ երկու թեկնածուն էլ հրավիրվել են հանձնաժողով, որպեսզի ԿԸՀ անդամները հարցազրույցի միջոցով կողմնորոշվեն ընտրության հարցում։

Այսպիսով, թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր տեղը համալրեց Ռուզաննա Խաչատրյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31