Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ–ն դատապարտում եւ անընդունելի է համարում արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու Իսպանիայի կառավարության որոշումը

Օգոստոս 15,2023 11:26

Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատունը X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել էր, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու:

«AECID_es -ն (Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպություն) ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան Acontraelhambre -ի («Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի»)՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով», – հայատառ գրառմամբ հայտարարել է դեսպանությունը։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխան գրառմամբ հայտարարել է՝ «անընդունելի է» Իսպանիայի աջակցությունը, Ադրբեջանը «խստորեն դատապարտում է այդ ոչ կառուցողական մոտեցումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031