Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիրը» պատրա՞ստ է հետընտրական զարգացումների

Օգոստոս 21,2023 23:57

«Մենք բոլոր այդ գործիքակազմերին ունենք հակագործիքակազմեր, բոլոր այդ միջոցներին ունենք հակամիջոցներ: Ձեզ վստահեցնում եմ, որ չի լինելու մեկ քվե, որը կտրվի «Ապրելու երկիր»  կուսակցությանը եւ այն կանհետանա, կփոշիանա, կկեղծվի, կչեզոքացվի»,-   այսօր, կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր»  կուսակցության ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին:

Նկատել էինք, որ բացի վարչական ռեսուրսի օգտագործումից, Հայաստանում բոլոր իշխանություններն  էլ ընտրակեղծիքների տարբեր մեխանիզմներ են են կիրառել եւ հետաքրքրվել՝ կա՞ վստահություն, որ  Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում գործող իշխանությունը չի գնալու այդ ճանապարհով, ընտրություններն ազատ ու արդար են լինելու, պատրա՞ստ են «Ապրելու երկրում» հետ ընտրական զարգացումների:

«Մենք հստակ տիրապետում ենք ընտրական գործընթացին՝ Ա-ից մինչեւ վերջ»,- վստահեցրեց բանախոսը՝ հորդորելով երեւանցիներին գնալ ընտրության, իսկ քվեն պահելն արդեն իրենց գործն է, որն անելու են:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031