Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է գործենք: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի. Ադամ Շիֆ

Օգոստոս 25,2023 13:12 Share

«Ես աջակցում եմ Արցախի 120 հազար բնակիչներին և նրանց պաշտպանող հայկական Սփյուռքին»,- «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի։ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել՝ «Այլևս՝ երբեք»։

Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոստում տալը: Մենք պետք է գործենք»,-գրել է Ադամ Շիֆը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել