Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Ապօրինի բենզալցակայաններն ապամոնտաժվում են. հողատարածքները կբարեկարգվեն ու կվերադարձվեն Երևանի բնակիչներին

Օգոստոս 25,2023 18:28 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանում ապամոնտաժվում են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող՝ մայթերին, կանաչ հատվածներում, բնակելի շենքերի դեմ-դիմաց տասնամյակներ շարունակ գործող ապօրինի բենզալցակայանները: Դրանց մեծ մասը կառուցված է համայնքային հողատարածքներում առանց համապատասխան թույլտվության:

Տնտեսվարողների մի մասը, համագործակցելով համայնքի հետ, սեփական ուժերով է նախաձեռնել ապամոնտաժումը, մյուսները համաձայն չեն քաղաքային իշխանության որոշման հետ, թեև արդեն տևական ժամանակ գործունեության թույլտվություն չունենալով շարունակել են աշխատել:

Ապամոնտաժումից հետո համայնքային հողատարածքները կբարեկարգվեն, կկանաչապատվեն ու կվերադարձվեն քաղաքի բնակիչներին:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը լինելու է շարունակական: Ապօրինի կառուցված ու սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր բենզալցակայանները հերթով ապամոնտաժվելու են:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: