Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխեքին խաղալու տեղ չկա, ջուր չկա, բոլոր բակեր եկել են, մերն անտեսել են»․ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները բողոքեցին

Օգոստոս 26,2023 16:39

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Համայնքի բնակիչները տարբեր հարցեր բարձրաձայնեցին՝ խաղահրապարակների, ջրի, վերալակների եւ այլ խնդիրներ։

«Երեխեքին խաղալու տեղ չկա, մենք ջրում ենք, բայց ջուր չկա։ Դու մեր բակը որ տեսնես, բոլոր բակեր եկել են, մերն անտեսել են»,- դժգոհեց բնակչուհիներից մեկը։ Ի պատասխան Ավինյանն ասաց, որ բարեկարգել են Հաղթանակի 40 ամյակի զբոսայգին։ «Հաղթանակի 40 ամյակի զբոսայգին տեսնո՞ւմ եք, էդ լավ է, որ տեսնում եք»,- ասաց նա։

Մեկ այլ բնակիչ էլ դժգոհեց․ «Անդրանիկի 64 հասցեի լիֆտը շատ վատ վիճակի մեջ է, երեխեքը վախենում են, չեն բարձրանում»։ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց․ «Այս պահի դրությամբ արդեն 1600 վերելակ ենք փոխարինել Երեւան քաղաքում։ 2600 վերելակ է մնացել մեզ փոխարինելու, դա երեւի 3-4 տարվա ընթացքում կանենք, եւ 4 տարի անց Երեւան քաղաքում էլ հին վերելակ չի մնա։ Դա արդեն արված ծրագիր է»։

Նա բակային հանդիպումների ժամանակ ասաց, որ վերջին ամիսներին վարչական շրջանների ղեկավարների հետ այցելել են բոլոր շրջաններ, եւ տարբեր պահանջներ են եղել բնակիչներից։ «Որտեղ ասել են՝ բակը հիմնանորոգեք, այնտեղ բակն ենք հիմնանորոգվել, որտեղ ասել են՝ մանկապարտեզը վերակառուցեք, մանկապարտեզն ենք վերակառուցել, որտեղ ասել են՝ սպորտդպրոցի կահույքը փոխարինեք, կահույքն ենք փոխարինել, ասել են՝ տրանսպորտը, տրանսպորտն ենք բարելավել, եւ այդպես շարունակ։ Եվ ձեր պահանջների ու հանձնարարականների հիման վրա Երեւան քաղաքում այս պահին կառուցվում են 24 մանկապարտեզներ, 215 բակեր, պոլիկլինիկաներ, սպորտդպրոցներ, ճանապարհներ։ Շատ կարեւոր է, որպեսզի դուք ձեր խնդրին տեր լինեք, որովհետեւ եթե դուք ձեր խնդրին տեր լինեք, եթե դուք մեզ ասեք, ես ձեզ պատասխանատու հայտարարում եմ՝ չկա մի հարց, որ մենք չկարողանանք լուծել»,- հայտարարեց Ավինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031