Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանի ավտոերթի համար կայանված մեքենաները խցանումներ էին առաջացրել

Օգոստոս 26,2023 15:10

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի շենքի մոտ մեծ թվով մեքենաներ էին հավաքվել՝ Ավինյանի օգտին քարոզչություն անելու համար ավտոերթ իրականացնելու նպատակով։

Մի քանի շարքով կայանած մեքենաները փողոցում խցանումներ էին առաջացրել, իսկ ոստիկանները քայլեր չէին ձեռնարկում։ Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք վարչական ռեսուրսի կիրառում չէ սա, այս իշխանությունը քննադատում, էր նախկիններին, բայց այս քարոզարշավը հիշեցնում է ՀՀԿ ժամանակահատվածի քարոզարշավները, Տիգրան Ավինյանը պատասխանեց․«Ես կարծում եմ՝ եթե դուք կարդացել եք հավաքների մասին օրենքները, նամանավանդ ընտրարշավի ժամանակահատվածում մարդիկ ունեն բոլոր իրավունքները՝ իրականացնելու երթեր փողոցներում, եւ այդտեղ որեւէ խնդիր չկա։ Ոստիկանությունն էլ ապահովում է այդ մարդկանց պահպանությունը»։

Ըստ Ավինյանի՝ քարոզարշավ իրականացնող բոլոր ուժերն ունեն այդ իրավունքը, եթե ցանկանում են իրականացնել քայլերթ, թեկուզ փողոցներով, ոստիկանությունը պարտավոր է նրանց անվտանգությունն ապահովել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031