Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում ՔՊ-ն չի հաղթի, եթե երեւանցիները որոշեն Երեւանում իշխանափոխություն անել. Մանե Թանդիլյան

Օգոստոս 26,2023 22:57

«Մեզ համար ընտրությունները միշտ են քաղաքական, եւ 2021 թվականից ի վեր համայնքներում ընտրություններին մեր մասնակցությունը նաեւ  հենց միտված է երկարաժամկետ պլանի իրագործմանը: Մեզ ասում են՝ դե ցույց արեք, միտինգի գնացեք, մենք տեսնում ենք մեր ժողովրդի տրամադրությունները: Կա իրավիճակ, որ դու պետք է արդյունավետություն գնահատես: Մենք ընտրել ենք ընտրությունների միջոցով իշխանափոխության ճանապարհը: Մենք հաջողել ենք 3 համայնքներում, հաղթել ենք ՔՊ-ին շատ դժվար պայմաններում ու տարբեր տեղերում ու հավատում ենք, որ Երեւանի ընտրողն այն գիտակից ընտրողն է, որն իշխանազրկելու է ՔՊ-ին Երեւանում»,- այսօր Ավան վարչական շրջանում քարոզարշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

Նրա համոզմամբ՝  Երեւանում իշխանափոխությունը ազդակ է լինելու, որ երկրում իրավիճակ է փոխվել. «Ազդակ, որ եթե գալիս է ուժ, որը Արցախի մասին է  խոսում, սա նշանակում է՝ բան է փոխվում երկրում, ու Երեւանի բնակչությունը համաձայն չէ այս իշխանությունների վարած քաղաքականության հետ: Ես կասկածում եմ, հավատում եմ, որ դրանից հետո առաջիկա ընտրություններն ավելի արագ են տեղի ունենալու, քան ժամկետն է: Որովհետեւ այդ պարագայում, մեր հաղթելու պարագայում ակնհայտ է դառնալու, որ ԱԺ պատկերը չի ներկայացնում այն, ինչ մեր ժողովուրդն է ուզում: Մենք պետք է ասենք ՝ ժողովուրդ ջան, դուք մանդատ չեք տվել այսօրվա  իշխանություններին Արցախի հարցի լուծման այն ճանապարհով գնալ, ինչ-որ փորձում են, այսինքն՝ փակել Արցախի հարցը, ինչն  անում են»:

Անդրադառնալով իշխանությունների կողմից առաջիկա ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսների օգտագործման մասին ահազանգերին՝ Մանե Թանդիլյանը նկատեց, որ այդ ամենի դատավորը ժողովուրդն է լինելու սեպտեմբերի 17-ին: Նա նաեւ վստահեցրեց, որ վարչական  ռեսուրսով  հանդերձ Երեւանում ՔՊ-ն չի  հաղթի, եթե երեւանցիները որոշեն Երեւանում իշխանափոխություն անել. «Այս ամենը պետք է պատասխան ստանա: Նրանք չեն կարող մի լոզունգով գալ իշխանության ու անել այն, ինչ այսօր անում են: Այսօր նույնիսկ արդարացնում են վարչական ռեսուրս օգտագործելը: Դա խայտառակություն է, բոլորը գիտեն, որ դա ճիշտ է, բայց նրանք արդարացնում են»:

Մանե Թանդիլյանը նաեւ ասաց, որ այս ընտրություններում հաղթելու դեպքում, շատ համակարգային լուծումներ են ստանալու մայրաքաղաքի բոլոր խնդիրները: Նրա խոսքով, իրենց պաշտոնավարման առաջին իսկ օրից իրենք  գտնելու են խնդիրների պատճառներն ու արագ լուծումներ տան դրանց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031