Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին նախագահի օրվանից աշխատել եմ մինչեւ Արմեն Սարգսյանի օրոք, բայց կորցրի աշխատանքս, որովհետեւ պետք է «իմքայլական» լինեինք, որ մեզ էլ տեղ տային. Ավանի բնակիչ

Օգոստոս 26,2023 23:35

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին այսօր Ավան վարչական շրջանում Սվետա Մակարյան անունով մի կին դիմավորեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհելով:

«Անցյալ տարիներին մենք էսպիսի ղեկավար չենք ունեցել: Ինչ ասեմ, աշխարհի ամենավատ մարդը Փաշինյանն է, որ մեր երկիրը հասցրեց էս վիճակին: Բոլորիս անդորրը, հոգեկանը խանգարեց: Ես տունս կորցրի իր պատճառով: Տղաս աշխատանքը կորցրեց, քաղաքապետարանում էր աշխատում, ընտանիքը քայքայեց դրա պատճառով: Ես էլ աշխատանքս, ամեն ինչ կորցրի: Նախագահի աշխատակազմում էի աշխատում: Առաջին նախագահի օրվանից աշխատել եմ մինչեւ Արմեն Սարգսյանի օրոք, բայց կորցրի աշխատանքս, որովհետեւ պետք է իմքայլական լինեինք, որ մեզ էլ տեղ տային»,- դժգոհեց Սվետա Մակարյանը:

Նա ասաց, որ միշտ պայքարել է  Փաշինյանի դեմ ու շարունակելու է  պայքարել. «Սրան տանել չեմ կարողանում, որովհետեւ իմ նախնիները մազապուրծ են եղել Եղեռնից, իմ տատիկը, պապիկը, էսօրվա օրով թուրքը գա, մեզ իշխի՞, էսքան հողեր հանձնե՞նք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031