Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ Երբ արցախահայությունը որոշեց հռչակել ԼՂՀ–ն, իրավիճակը պակաս օրհասական չէր, քան այսօր է

Սեպտեմբեր 02,2023 10:54

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի օրվա կապակցությամբ և այս ծանր օրերին իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությունում ապրող մեր քույրերին ու եղբայրներին։

Հանուն ազատության, հանուն սեփական տանը անվտանգ և արժանապատվորեն ապրելու իրավունքի արցախահայության պայքարը հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից է, և անգամ այսօր, երբ Հայաստանի իշխանությունների ազգադավ գործունեությունն արցախահայությանը կանգնեցրել է ծանրագույն մարտահրավերների առաջ, Արցախի ազատության ու անկախության խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլև նոր հիմնավորում, վստահ եմ՝ նաև նոր լիցք է ստացել։

Պատմական շրջանները համեմատելն անշնորհակալ գործ է, բայց փաստերը վկայում են, որ 1990-ականների սկզբին, երբ արցախահայությունը որոշեց հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իրավիճակը պակաս օրհասական չէր, քան այսօր է։ Բայց միասնությունն ու անկոտրում կամքը մեզ առաջնորդեցին դեպի հաղթանակ։ Համոզված եմ, որ այդ որակները դրսևորելու դեպքում հայ ժողովուրդը թվացյալ անելանելիության այս իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած՝ մեկընդմիշտ ու վերջնական։

Շնորհավոր Արցախի օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930