Քիչ առաջ Գյումրու սեփական տներից մեկում 10-ամյա տղան վիճաբանել է հոր հետ և բարձրանալով տան կտուր՝ սպառնացել է իրեն ցած նետել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, ինքնասպանության փորձը կանխել են դեպքի վայր ժամանած իրավապահները, բժիշկները, տղայի հարազատները, որոնք հորդորել են, համոզել նրան չդիմել այս ծայրահեղ քայլին։
Տղային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Կարդացեք նաև
Հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեխան մարմնական վնասվածքներ չունի, քանի որ նա ինքնասպանության փորձ է արել, ապա նրա հետ աշխատանք կտանեն հոգեբանները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































