Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր անասելի պատասխանատու, դժվար ու նաեւ պարտավորեցնող է Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելը. «Հայաստան» խմբակցություն

Սեպտեմբեր 09,2023 23:33 Share

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պարոն Սամվել Շահրամանյանին

Մեծարգո պարոն Շահրամանյան,
շնորհավորում ենք Արցախի Հանրապետության համար այս ճակատագրական փուլում ԱՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Այսօր անասելի պատասխանատու, դժվար ու նաեւ պարտավորեցնող է իր ինքնորոշման, պետականության կայացման եւ արտաքին թշնամուն դիմագրավելու ու ներքին մարտահրավերները պատվով լուծելու հրամայականի պայմաններում Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելը։

Մաղթում ենք Ձեզ վճռականություն, կամք, իմաստնություն, ողջախոհություն այս դժվարին առաքելությունն իրականացնելու գործում։
Վստահ ենք, որ հասարակական եւ քաղաքական համախմբմամբ, իշխանության բոլոր ճյուղերի հետ համատեղ աշխատանքով, կամքով ու վճռականությամբ կապահովեք Արցախի Հանրապետության լիարժեք կենսագործունեությունը իր իրավունքների համար դժվարին աշխատանքում։

Վստահեցնում ենք, որ մեր խմբակցությունը, իր ստանձնած պատասխանատվության ամբողջական ծավալով շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության եւ արցախահայության կողքին, լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին եւ Ձեզ այս դժվարին փուլը հաղթահարելու ու Արցախ աշխարհը խաղաղ ու բարեկեցիկ կյանք վերադարձնելու պայքարում։

Հարգանքներով՝

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930