Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է․ հայտարարություն

Սեպտեմբեր 10,2023 11:54
hyd

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հակառակ սպառնալիքներին ու սադրանքի փորձերին` գոհունակությամբ արձանագրում ենք, որ Արցախում պետության ղեկավարի ընտրությունը տեղի ունեցավ սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչն Արցախի սուբյեկտայնության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարեւոր ցուցիչ է։

Իբրեւ արցախահայության ներկայացուցչական բարձրագույն մարմին՝ Արցախի խորհրդարանն իր բարձրության վրա գտնվեց եւ կարողացավ պատասխանատու որոշում կայացնել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք թե՛ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պարոն Սամվել Շահրամանյանին, թե՛ խորհրդարանական ուժերին։

Այս ճակատագրական օրերին Արցախի ղեկավարությունը ստանձնելու հանձնառությունը հարգանքի եւ դրվատանքի արժանի քայլ է։ Լիահույս ենք, որ պարոն Շահրամանյանը կկարողանա փոխգործակցության ու միասնականության մթնոլորտ ձեւավորել Արցախի պետական կառավարման համակարգում եւ համահայկական զորակցությամբ առաջնորդել արցախահայության ազատության պայքարը։

Արցախը հայկական պահելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը անվերապահորեն իրացնելու այդ պայքարում Հ.Յ. Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է։

 Հ.Յ.Դ. ԲՅՈՒՐՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930