Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահեցնում եմ՝ մենք արձանագրելու ենք ձեր կատարած ընտրությունների արդյունքները՝ առանց որևէ շեղման. Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 11,2023 14:12

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Առաջիկա ընտրություններում զգալով մոտալուտ պարտությունը, իշխանությունը դրսևորում է բացառիկ հակաօրինական և ներվային վարքագիծ։ Քարոզարշավի առաջին օրից կիրառելով վարչական ռեսուրս՝ պարտադրում է հանդիպումների մասնակցել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին, այլ նաև պետական այլ կառույցների։

Տարածաշրջանի ամենամարտունակ ֆեյքային բանակին տիրապետող իշխանությունը, ինչպես և սպասվում էր, ստի և կեղծիքի, ատելության և լկտիության աննախադեպ դրսևորմամբ իրականացնում է հակաքարոզ «Ապրելու երկիր» կուսակցության և այլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Իսկ իշխանական լրատվամիջոցները, ներառյալ հանրային հեռուսատեսությունը, թքած ունեն Ընտրական օրենսգրքի պահանջների վրա։

Վերջին օրերին ամեն պատից կախված Ավինյանի նկարները չտեսության մանկական դրսևորումներ են, որոնց վրա կարելի է միայն ծիծաղել և ինչպես ասում է մեր շտաբի պետը՝ «էս չե՞ք, արա»։ Նախկին իշխանությունների «լավագույն բարքերը» սերտած իշխանությունները թաղային ընտրական ձեռներեցների հետ միասին, փորձում են վերարտադրվել։

Սիրելի երևանցիներ, այս ամենը մեզ համար, ի սկզբանե, եղել է կանխատեսելի, այնպես, ինչպես մարզային ընտրությունների ժամանակ, և մենք գիտենք ինչպես հաղթել իշխանություններին։

Վստահ եղեք` «Ապրելու երկիր» կուսակցության ռեսուրսները ամբողջովին բավարար են, այս ամենի շրջանակներում, արձանագրել երևանցիների հաղթանակը՝ ընտրությունների արդյունքների միջոցով։ Հանկարծ չմտածեք, որ ընտրությունների արդյունքները իշխանություններն են որոշում և որ ընտրությունների գնալը անիմաստ է։ Մենք արձանագրել ենք մեր հաղթանակները տարբեր համայնքներում, իսկ Տաթև համայնքում իշխանությանը հաղթել ենք ընդամենը մեկ ձայնով՝ մեկ ընտրողի շնորհիվ։

Հետևաբար, ես ձեզ մեր թիմի անունից վստահեցնում եմ․ մենք արձանագրելու ենք ձեր կատարած ընտրությունների արդյունքները՝ առանց որևէ շեղման։

Անպայման գնացեք ընտրության, մնացածը՝ թողեք մեզ, որովհետև մենք գիտենք ինչպես։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930