Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եվս մեկ անգամ կրկնում ենք մեր կոչը կոնկրետ թեմայով՝ դեպի երկիր երկու միջանցքների բացման կարևորությունը․ Մեթյու Միլլեր

Սեպտեմբեր 13,2023 09:50

«Ազատություն»․ Միացյալ Նահանգները շարունակում Է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ, երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Նա վերստին շեշտել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված դրանում՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ ունենալով:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է անցել մարդասիրական ապրանքների մեկ խմբաքանակ, ուստի ևս մեկ անգամ կրկնում ենք մեր կոչը կոնկրետ թեմայով՝ դեպի երկիր երկու միջանցքների բացման կարևորությունը՝ որպես կարճաժամկետ, և որպես ավելի երկարաժամկետ՝ երկու երկրների վերջնական համաձայնության գալը», – ասել է Միլլերը։

Պետդեպարտամենտի խոսնակը չի պատասխանել հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին «մեղադրում այն ամենի մեջ, ինչ կատարվում է տվյալ պահին տարածաշրջանում»:

Տարածված կարծիք կա, շարունակել էր հարցի հեղինակը, որ Պուտինը «ջանում է օգտագործել հակամարտությունը Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին տապալելու համար», և «եղան նաև որոշ հաղորդումներ նման գործունեությունում ներգրավվելու համար «Վագներ»-ի վարձկաններ Հայաստան ուղարկելու մասին»: «Ես չեմ արձագանքի այդ մեկնաբանությանը», – հայտարարել է Մեթյու Միլլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930