Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ Կոնջորյանը քննարկել է ընտրական օրենսդրության կատարելագործման հեռանկարները, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

Սեպտեմբեր 13,2023 17:22

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ընտրական օրենսդրության կատարելագործման հեռանկարները:

Հայկ Կոնջորյանը շեշտել է, որ ժողովրդավարության ամրապնդումը եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը խորհրդարանական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից են:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930