Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը պատրա՞ստ է դիմագրավել Ադրբեջանի, Թուրքիայի հավանական հարձակմանը. հարց Տիգրան Ավինյանին

Սեպտեմբեր 15,2023 00:17

Հանրայինի եթերով քաղաքապետերի թեկնածուների բանավեճի ժամանակ այսօր «Հաղթանակ» կուսակցությունից Վիկտոր Մնացականյանը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյոք Երեւանը պատրաստ է դիմագրավել աշխարհաքաղաքական լարվածության ու նախապատերազմյան իրավիճակին:

Ավինյանը պատասխանեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսել են իրականացնել 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցումը՝նկատելով, որ որեւէ տեսակի արհավիրքի դեպքում մենք մեծ ռիսկի տակ ենք:

Մնացականյանը հստակեցրեց, որ իր հարցը բնակչության անվտանգությանն էր վերաբերում ու կրկնեց՝ արդյոք Երեւանը պատրաստ է դիմագրավել Ադրբեջանի, Թուրքիայի հավանական հարձակմանը: Մնացականյանը նաեւ հարցրեց՝ ինչ են արել վերջին մեկ տարում, որ ամրապնդեն մեր դիրքերը:

Ի պատասխան Ավինյանն ասաց, որ եթե ասում են, որ միայն այս տարի կառուցում են 24 մանկապարտեզ, դա նշանակում է, որ այդ մանկապարտեզներում խորը ապաստարաններ ենք ունենում մոտակա բնակչության համար:

Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցող 14  քաղաքական ուժից բանավեճին մասնակցում է 12-ուժի քաղաքապետի թեկնածու: Բանավեճի մասնակցությունից հրաժարվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930