Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցի ընտրողներն ակտիվ չե՞ն․ քանի՞ ընտրող է ժամը 11-ի դրությամբ մասնակցել քվեարկությանը

Սեպտեմբեր 17,2023 12:24

Երեւանի ավագանու համամասնական ընտրություններին ձեւավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերում ժամը 11.00-ի դրությամբ  824 հազար 250 ընտրողից մասնակցել է  47.671 մարդ կամ 5.78 տոկոսը։

Այս մասին քիչ առաջ ճեպազրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Նշենք, որ ընտրացուցակներում ընդգրկվել են նաեւ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող այն անձինք, ովքեր մեկ տարի հաշվառված են  տվյալ համայնքում։ Նրանք քվեարկում են կացության գրանցման քարտերով, եւ ըստ ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանի՝ քաղաքացիություն չունեցող ընտրողների թիվը 14.653 է։

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն եւ 1 դաշինք։ Մասնակցող ուժերն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930