Լրահոս
Օրվա լրահոսը

7/05-ում ընտրողները ցուցադրաբար պատռում են դատարկ ծրարը, թափում ու դուրս գալիս. «Ոչ մեկի չենք ընտրում»

Սեպտեմբեր 17,2023 18:52

7/05 տեղամասում արդեն երրորդ ընտրողն է, որ քվեախցիկից դուրս է գալիս դատարկ ծրարով ու ասում՝ «չենք ուզում ընտրել»:

Հանձնաժողովի նախագահի պատասխանին, որ՝ «չէիք ուզում՝ չգայիք ընտրության», ընտրողը պատասխանեց. «Իյա՛, չհասկացանք, էդ ի՛մ գործն է արդեն»:

Կազմվեց արձանագրություն եւ հանձնաժողովի նախագահն առաջարկեց կտրոնները տալ իրեն, իսկ ծրարը մարել:

Ընտրողները իրենք ցուցադրաբար պատռեցին ծրարը, թափեցին սեղանի վրա եւ հեռացան:

Սա այն ընտրատեղամասն է, որտեղ մոտ 170 հնդիկ, ռուս ու պակիստանցի կա ընտրացուցակներում: Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ չի նկատել, որ նրանք գան ընտրության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930