Լրահոս
Օրվա լրահոսը

Xzibit-ը՝ Սնուփ Դոգի երևանյան համերգի հատուկ հյուր

Սեպտեմբեր 19,2023 12:24

Սնուփ Դոգի համերգը Հայաստանում խոստանում է աննախադեպ երաժշտական տոն պարգևել Սեպտեմբերի 23-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա համաշխարհային աստղի՝ հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը։

Ինչպես հենց ինքը՝ երգիչն է խոստացել, Երևանի «Հրազդան» մարզադաշտում կազմակերպվելիք աննախադեպ ու բացառիկ համերգը լի է լինելու անակնկալներով:

Օրերս այդ անակնկալներից մեկն արդեն իսկ հայտարարվեց. որպես համերգի հատուկ հյուր հանդես է գալու Xzibit-ը: Xzibit-ը` Էլվին Նաթանիել Ջոիները, հայտնի ամերիկացի ռեփեր, դերասան և հեռուստահաղորդավար է, որը հայտնի է հիփ-հոփ երաժշտության ասպարեզում իր ունեցած մեծ ներդրումով, ինչպես նաև Pimp My Ride ժամանցայի ծրագրով:

Xzibit-ը հայտնի է իր յուրահատուկ արևմտյան ափի ռեփ ոճով և հզոր լիրիկական մատուցմամբ: Նրա ներդրումը ժանրում շարունակում է ոգեշնչել սկսնակ արվեստագետների:

Դավիթ Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930