Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղապահների անվտանգությունը կարևորագույն առաջնահերթություն է. Պեսկով

Սեպտեմբեր 19,2023 18:45

Կրմելի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք աշխատում են ԼՂ-ում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ և նշել, որ իրենց համար կարևորագույն առաջնահերթություն է խաղաղապահների անվտանգությունը:

«Մեր զինվորականները անմիջական կապի մեջ են կողմերի հետ: Բոլոր շփումները հիմնականում ընթանում են զինվորականների խողովակով: Առայժմ մենք չենք տիրապետում որևէ տեղեկության այն մասին, որ մեր խաղաղապահների կյանքին սպառնացող ինչ-որ բան է տեղի ունեցել: Իհարկե, մեզ համար դա [անվտանգությունը- խմբ.] կարևորագույն առաջնահերթություն է»,- ասել է Պեսկովը:

Նա նաև ասել է, որ Ղարաբաղում խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները, բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ բարդ:

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան աշխատում է Ղարաբաղում իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հունի վերադարձնելու ուղղությամբ:

«Առաջին հերթին, իհարկե, մեր զինվորականներն այժմ աշխատում են՝ կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հունի վերադարձնելու համար»,- ասել է նա:

Պեսկովը նշել է, որ առկա պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում կարգավորման հասնելու համար: «Կարգավորման համար առկա  Է բավականաչափ ամուր իրականացման ենթակա հիմք՝ դա երեք փաստաթղթերն են: Այդ փաստաթղթերի հիման վրա հնարավոր է և պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել [իրավիճակը] քաղաքական-դիվանագիտական հունի բերելու համար»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930