Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ցրվում, շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»․ Ավետիք Չալաբյան

Սեպտեմբեր 19,2023 22:15

Հանրապետության հրապարակում շարունակվում է քաղաքացիների բողոքի ցույցը՝  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ Արցախում 25 զոհ կա այսօրվա գործողությունների հետեւանքով, թշնամին գրավել է 10 գյուղ։ «Այսօրվա օրվան մենք հասել ենք, որովհետեւ հավատացել ենք այս խամաճիկին, որովհետեւ կառավարության համար մեկ շենքում նստած է եղել մի մարդ, որը 5 տարի բոլորիս խաբել է, մեր գլխի տակ փափուկ բարձ է դրել։ Ասել է՝ ձեզ խաղաղություն եմ բերելու, բարգավաճում եմ բերելու, ասել է՝ ապագա կա, ասեք, կանենք, եւ հազար տեսակի ստեր։ Այսօր էլ սուտը պայթել է, եւ մեր քույրերն ու եղբայրներն Արցախում կրակի տակ են։ Եվ մենք իրենց պաշտպանելու միայն մեկ ձեւ ունենք՝ այս երկրում փոխենք իշխանությունը, վերցնենք մեր ձեռքը զենքը, վերցնենք մեր երկրի կառավարումը ու պաշտպանենք մեր Արցախը, պաշտպանենք մեր Հայաստանը»,- ասաց նա։

Չալաբյանը նշեց, որ եթե համախմբում չլինի, վաղը մեզանից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցիների վիճակում։ «Վաղը ռումբերն այստեղ են պայթելու, վաղը մեր տներն են ավերվելու, վաղը մեր կանանց են բռնաբարելու, մեր երեխեքին են գողանալու։ Ուստի, այսօր ցրվել չկա, հոգնել չկա, հիասթափվել չկա, մենք այսօր կռվում ենք մեր կյանքի համար, մեր իրավունքի համար, մեր ապագայի համար։ Պատրաստ եղեք երկար կռվի, հոգնել չկա, պարտվել չկա, շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930