Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մեկ հայ՝ փողոցում, մեկ կյանք՝ Արցախում»․ քաղաքացիները փակել են Ֆրանսիայի հրապարակի մուտքերը

Սեպտեմբեր 22,2023 21:40

Քաղաքացիները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ փակել են հրապարակին հարող փողոցները։ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքից հետո ցույցի մասնակիցները երթով դուրս են եկել Երեւանի փողոցներ ու անհնազանդության գործողություններ են անում՝ «Մեկ հայ՝ փողոցում, մեկ կյանք՝ Արցախում» վանկարկումներով։

«Բոլոր կողմերից փակում ենք Ֆրանսիայի հրապարակի մուտքերը, յուրաքանչյուրս գիտակցենք, որ Արցախը փրկելու համար պետք է փողոց դուրս գալ։ Չենք կոտրվում, սա արժանապատվության պայքար է»,- հայտարարեցին ցույցի մասնակիցները։

Զուգահեռաբար քաղաքացիների մեկ այլ խումբ փակել է Կենտրոնից Ավան եւ Նոր Նորք տանող ճանապարհը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930