Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում մարդիկ անմիջականորեն մահվան սպառնալիքի տակ են. իրավապաշտպան

Սեպտեմբեր 22,2023 23:55

Մարդու իրավունքների պաշտպանության ցանկացած տիպի միջազգային իրավունք, կոնվենցիա, միջազգային համագործակցության շրջանակ չի գործում հենց այն տարածքներում, որտեղ հատկապես դրա կարիքը կա: Այդ կոնվենցիաները չեն գործում ոչ միայն Արցախում, այլ նույնիսկ ուկրաինական տարածքներում, խոսքը Դոնեցկ-Լուգանսկի մասին է,  որտեղ թվում էր թե հատկապես պետք է գործերին: Ստացվում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը չի իրականացվում վիճելի տարածքներում, որտեղ ամենից շատն է դրա կարիքը զգացվում: Այս մասին այսօր «Մեդիա»  կենտրոնում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ նշելով, որ բոլոր այդ կոնվենցիաներն ու միջազգային իրավունքներն իրավազրկվել են:

«Միջազգային այդ գործիքները իսկապես իմաստազրկվել են ու չեն աշխատում, հատկապես՝ Արցախում, որտեղ այսօր ոչ թե հումանիտար ճգնաժամ է, այլ մի գուցե մարդկային սպանդ: Այսօր վերջապես կապ հաստատեցին Արցախի մեր շահառուների, կանանց, տարբեր մարդկանց հետ, որոնք իսկապես անհուսության մեջ են: Նրանք սպասում են, թե ինչ կորոշեն իրենց ճակատագրի  մասին. մարդիկ, ովքեր իրավասություն  էլ չունեն որոշելու արցախցիների ճակատագիրը, խոսքս ադրբեջանցիների, ռուսական խաղաղապահների, բանակցային գործընթացների մասին է»,-ասաց իրավապաշտպանը և ավելացրեց,- «Արցախցիներն այլևս պատանդի կարգավիճակում էլ չեն, այլ անմիջականորեն մահվան սպառնալիքի տակ են»:

Անդրադառնալով նախորդ օրը կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին՝ Զարուհի Հովհաննիսյանն առհասարակ միջազգային կառույցներին գնահատեց շատ դանդաղաշարժ, որոնք ընդամենը բանաձևեր են ընդունում:  Որպես արդյունք, այդ նիստից, նա ակնկալել է միջազգային խաղաղապահների տեղակայում Արցախում:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930