Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների արդյունավետ աշխատանքը

Սեպտեմբեր 22,2023 23:50

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ:

Ներկայացնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ Վահե Գևորգյանը նշել է, որ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ ուղեկցվող ադրբեջանական հարձակումը, ինչպես նաև նախորդ 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը հստակորեն վկայում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներն ավարտին հասցնելու հստակ մտադրությունը:

Այս համատեքստում կարևորվել է ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների արդյունավետ աշխատանքը` ուղղված ԼՂ-ում զանգվածային ոճրագործությունների կանխմանը:

 

ՀՀ ԱԳՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930