Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար՝ Գյումրի-Երևան ավտոմայրուղու վրա՝ «Ռուբլյովկա» ռեստորանի մոտ․ 3 հոգի մահացել են

Հոկտեմբեր 03,2023 20:35

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևան-Գյումրի մայրուղու 93 կմ հատվածում ՝ Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքից ոչ հեռու գտնվող «Ռուբլյովկա» ռեստորանի դիմաց։ Բախվել են «Mitsubishi Grandis» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները:

Մեր տեղեկություններով՝ 3 հոգի մահացել է, 7-ը տեղափոխվել են հիվանդանոցներ․  5-ը՝ Գյումրի բժշկական կենտրոն, 2-ը եղել են երեխաներ ու տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց, որ տեղափոխվածները ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում են․ նրանք  տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ հայ, ռուս, հնդիկ։

Ականատեսների պատմելով, սպիտակ գույնի մեքենան  ամբողջապես  ջարդված էր, տպավորություն էր՝ կարծես երկնքից շպրտած լինեին նոր կառուցված ճանապարհի վրա։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031